Newmag-ը գրում է.
 Սպաները հիմնականում ամուսնացած են, աշխատում են ընտանիքին մոտ, ապրում են զորամասին հարևանությամբ, սպայական շենքերում կամ վարձով: Երեկոյան տանն են, առավոտյան աշխատանքի՝ ծառայության: Ընտանիքից հեռու են զինվորները: Ժամկետայինների համար կարոտը ժամանակ չի ճանաչում: Սերն էլ: Սերը հատկապես: Բանակ գալիս են սիրո հասակում, փխրուն զգացմունքներով, սրտով, երևակայությամբ: Շատերն ասում են դժվար է անցնում 2 տարին, առաջին հերթին հենց սիրո բացակայության հետևանքով:

Մեր զորամասում բանակ միայն ես եմ ուշացած եկել, 25 եմ, ամուսնացած, ընտանեկան տարիներն աչքիս առաջ, ավելի հանգիստ, որ մատանին դրել, նոր եմ զորակոչվել: Մյուսները փշերի վրա են քնում, արթնանում: Ընկերուհիներ ունեն, բայց իրենք էլ, ընկերուհիներն էլ վստահ չեն, որ 2 տարի կսպասեն: Մինչև այսօր հետևում եմ, թե ինչպես են շփվում, ինչպես են սիրում, սպանում ժամանակը, որն այդպես էլ չի անցնում:

Քֆուր չանեք: Էլի եմ ասում, քֆուր չանեք:, – զանգից առաջ նախորդում է այս հրահանգը, բոլորն են ասում, բոլորին, զգուշացնում: Տարիներ առաջ, նույնիսկ մի քանի հարկանի հայհոյանքներ էին պտտվում՝ մոր կամ սիրած աղջկա հետ զրույցի ընթացքում անթույլատրելի բառապաշարի համար: Հիմա ամեն ինչ փոխվում է, հայհոյանքի բովանդակությունն էլ, ձևն էլ, նպատակն էլ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել